Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԱԿԱԴԵՊՐԵՍԱՆՏՆԵՐԸ ՉԵ՞Ն ՕԳՆՈՒՄ

Հունվար 21,2010 00:00

Ամերիկացի գիտնականները բացահայտել են, որ հակադեպրեսանտները հիվանդների մոտ 50%-ի համար արդյունավետ չեն, քանզի սերոտոնինի ընկալիչներից որեւէ տեսակի ավելցուկը չեզոքացնում է այդ պատրաստուկների ազդեցությունը: Տարածված հակադեպրեսանտներից շատերը ավելացնում են գլխուղեղի կենտրոնում գտնվող սերոտոնինի, այսպես կոչված՝ «նեյրոմեդիատորների» քանակը: Այսպես ուժեղանում է սերոտոնինի ազդեցությունը, մասնավորապես` տրամադրությունը բարձրանում է:

Սակայն, ինչպես ցույց տվեցին լաբորատոր մկների վրա արված հետազոտությունները, դա ոչ միշտ է տեղի ունենում:

Ինչպես պարզաբանեց հետազոտության ղեկավար Ռենե Հենը, սերոտոնինի ընկալիչների՝ մասնավորապես 5-HT1A տեսակի մեծ քանակության դեպքում տեղի է ունենում հակառակը. որքան շատ են հոգեդեպրեսանտները բարձրացնում սերոտոնինի խտացումը, նեյրոններն այդքան ավելի քիչ սերոտոնին են արտադրում: Այս ամենի պատճառով է, որ հակադեպրեսանտները հիվանդներից շատերին չեն օգնում: Մի կողմից այս բացահայտումը հաստատում է այն, որ հակադեպրեսանտների նշանակումը պետք է խիստ անհատական լինի, իսկ մյուս կողմից հասկանալի է դառնում, որ հակադեպրեսանտների ազդեցությունը կմեծանա, եթե մշակվի այնպիսի պատրաստուկ, որը կնվազեցնի սերոտոնինի 5-HT1A ընկալիչների քանակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել