Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հեռուստացույցի առջեւ երկար նստելը կարող է վաղահաս մահվան հանգեցնել

Հունվար 21,2010 00:00

Սրտանոթային համակարգի հիվանդություններից մահանալու ռիսկը կախված է այն ժամանակից, որը մարդն անց է կացնում հեռուստացույցի առջեւ: Այս եզրահանգմանն է եկել Ավստրալիայի հետազոտողների մի խումբ՝ Դեյվիդ Դենսթենի ղեկավարությամբ: Գիտնականներն օգտագործել են 6.5 տարի տեւած հետազոտության տվյալները: Այդ ամբողջ ընթացքում նրանք հետեւել են 25 տարեկանից բարձր 8800 ավստրալացու առողջական վիճակին: Այդ ընթացքում մասնակիցներից 284-ը մահացել է, այդ թվում 125 մարդ մահացել է ուռուցքաբանական հիվանդություններից, 87-ը՝ սրտանոթային համակարգի հիվանդություններից: Բացի այն ժամանակից, որը մասնակիցներն անց էին կացնում հեռուստացույցի առջեւ, հետազոտողները գնահատում էին նաեւ նրանց տարիքը, սեռը, քաշը, ինչպես նաեւ ֆիզիկական բեռնվածության մակարդակը: Այս գործոնները հաշվի առնելով՝ գիտնականները պարզեցին, որ օրվա մեջ մեկ ժամ ավելի հեռուստացույցի առաջ անցկացնելը 18%-ով մեծացնում է սրտանոթային հիվանդությունների առաջացումը, 9%-ով՝ քաղցկեղի, իսկ ընդհանուր առմամբ՝ 11%-ով վատացնում է առողջական վիճակը: Ի տարբերություն այն մասնակիցների, ովքեր հեռուստացույցի առջեւ անց էին կացնում 2 ժամ, օրվա մեջ 4 ժամ հեռուստացույց դիտողների վաղ մահանալու ռիսկը 46%-ով ավելի էր: Դրա հետ մեկտեղ, սրտանոթային համակարգի հիվանդություններից մահանալու ռիսկը հասնում էր 80%-ի: Դենսթենը նշեց, որ առողջությանը վնաս հասցնող կարեւոր գործոն է հանդիսանում նաեւ նստած դիրքը, քանզի մեծ մասամբ հեռուստացույց դիտում են այդ դիրքով: Գիտնականի կարծիքով, սրտանոթային համակարգի հիվանդությունները կանխելու համար անհրաժեշտ է ֆիզիկական բեռնվածություն: Ինչպես նաեւ հարկավոր է խուսափել երկար ժամանակ նստած մնալուց:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել