Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռուսաստանում մտմտում են բազմակնությունն օրինականացնելու մասին

Հունվար 21,2010 00:00

\"\"Ռուսաստանի իշխանությունները, երկյուղ ունենալով երկրի բնակչության նվազման տեմպերի առնչությամբ, դիմել են ոչ ավանդական «դեղամիջոցների»: Reuters-ի մատուցմամբ, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Վլադիմիր Պուտինի գլխավորած կառավարությանը հանձնարարել է ուսումնասիրել սերմնահեղուկի բանկերի թիվն ավելացնելու եւ բազմակնության օրինականացման հարցերը: Ի դեպ, նման նախաձեռնությամբ հանդես է եկել ՌԴ Պետդումայի նախագահի տեղակալ, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին: «Տղամարդկանց տանք 100-հազարական ռուբլի՝ եւ բեղմնավորումը ապահովված կլինի»,- վստահեցրել է նա՝ ծիծաղից փռթկացնող պետպաշտոնյաներին:

Վերլուծաբանները համարում են, որ բնակչության թվաքանակի նվազումը սպառնալիքի տակ է դնում Ռուսաստանի տնտեսության մրցունակությունը: Նրանք նաեւ աշխատանքի տեղավորման ոլորտում դեֆիցիտի ճգնաժամը պայմանավորում են առողջապահության վատ համակարգով, թմրամոլության, ալկոհոլիզմի առկա բարձր մակարդակով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել