Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԼՍԱՐԱՆԻ 5-ՐԴ ՀԱՐԿԻՑ ՑԱԾ Է ՆԵՏՎԵԼ

Հունվար 21,2010 00:00

Հունվարի 19-ին, ժամը 10.20-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ ՀՀ ոստիկանության ակադեմիայից իրենց մոտ է տեղափոխվել 1-ին կուրսի ուսանող, 1993 թ. ծնված Վիլիկ Գրիգորյանը: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 09.35-ին, նա ինքնասպանություն գործելու նպատակով նա ցած է նետվել ՀՀ ոստիկանության ակադեմիայի ուսումնական մասնաշենքի 5-րդ հարկից: Վիլիկ Գրիգորյանն ընթացիկ ստուգարքները բարեհաջող էր հանձնել, առաջին քննությունից ստացել էր լավ գնահատական եւ, ըստ ակադեմիայի ղեկավարության ու դասախոսների՝ որեւէ հոգեկան շեղում չի նկատվել նրա վարքագծում: Ըստ բժշկի տեղեկանքի՝ Վիլիկ Գրիգորյանն ի վիճակի չէ հաղորդում տալու: Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է նախաքննություն:

ՀՀ ոստիկանության պետի հրամանով նշանակվել է ծառայողական քննություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել