Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲԱ ԵՐՈՒՍԱՂԵ՞ՄԸ

Հունվար 21,2010 00:00

Երուսաղեմում հայ եւ հույն հոգեւորականների «ավանդական» դարձած ծեծկռտուքից օրեր անց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը Հունաստան կատարած այցի շրջանակներում հանդիպել է Աթենքի եւ համայն Հելլադայի արքեպիսկոպոս Հերոնիմոս 2-ի հետ: Այդ մասին հաղորդում է Կիլիկիո կաթողիկոսարանի մամուլի ծառայությունը: Հերոնիմոս 2-րդը բարձր է գնահատել Արամ Առաջինի դերը էկումենիկ շարժման մեջ: Միաժամանակ հույն հոգեւորականը նշել է, որ հայ ժողովուրդը մեծ կամք ունի, ինչը թույլ է տվել նրան վերածնվել Հայոց ցեղասպանությունից հետո: Հունաստանի ուղղափառ եկեղեցու առաջնորդը նշել է նաեւ հայ համայնքի ավանդը երկրի զարգացման գործում: Արամ Առաջինը հույս է հայտնել, որ արեւմտյան եւ արեւելյան օրթոդոքս եկեղեցիների միջեւ երկխոսությունը կշարունակվի: Հիշեցնենք, որ օրերս Արամ Առաջինը հանդիպել էր Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլյասի հետ: Իսկ թե ինչ կլինի սրանից հետո Երուսաղեմում՝ չի ասվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել