Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳՈՒՄԱՐԸ ՏԵՂ ՉԻ ՀԱՍՆՈՒՄ

Հունվար 21,2010 00:00

«Հունվարի 18-ին իմ հեռախոսահամարը 5 հազար դրամով լիցքավորեցի «ԹելՍելլ» ընկերության լիցքավորման, կոմունալ ծառայությունների վճարման ապարատի միջոցով, սակայն անցել է 3 օր, իսկ այդ գումարն իմ հաշվին չի փոխանցվում: Ես արդեն 2 ամիս այս համարն օգտագործում եմ, նման խնդրի առաջ դեռ չէի կանգնել»,- երեկ «Առավոտին» դժգոհեց «Օրանժ» բջջային օպերատորի բաժանորդներից մեկը: Նշենք, որ, ըստ «Օրանժի» գովազդի, մինչեւ հունվարի 31-ը լիցքավորված յուրաքանչյուր գումար կրկնապատկվելու է, իսկ այս դեպքում լիցքավորված գումարն էլ տեղ չի հասել:

Այս առնչությամբ «ԹելՍելլ» ընկերության մենեջեր Հասմիկ Մովսիսյանը «Առավոտին» պարզաբանեց, որ խնդիրն իրենց հետ կապ չունի, իրենք գումարի փոխանցումը փորձել են անել, սակայն «Օրանժում» կատարվող տեխնիկական աշխատանքների պատճառով գործարքը չի կատարվել. «Մենք մինչեւ օրվա վերջ կփորձենք կրկին գումարը փոխանցել, սակայն եթե չստացվի, թող այդ բաժանորդը կտրոնով գա, եւ մենք ամբողջ գումարը կվերադարձնենք»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել