Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲԱՐՁՐ ԼԱՐՈՒՄ

Հունվար 21,2010 00:00

Ներքին Չարբախի 4-րդ փողոցի բնակիչներն արդեն 2 ամիս է՝ ստիպված են իրենց էլեկտրական տեխնիկան խնայողությամբ ու զգուշությամբ օգտագործել, քանի որ այստեղ մատակարարվող էլեկտրաէներգիան չափորոշիչներին չի համապատասխանում. 220-ի փոխարեն 260 վոլտի է հասնում, ինչը պատճառ է դառնում էլեկտրական սարքերի շարքից դուրս գալուն: Նրանց խոսքերով, ամեն օր իրենք ստիպված են իրենց տան էլեկտրական լամպերը փոխել. «Անգամ հեռախոսներն են վառվում, նրանք, որոնք նաեւ էլեկտրաէներգիայով են աշխատում: Իսկ թանկարժեք սարքերը վախենում ենք միացնել, եթե դրանք վառվեն, հետո ո՞վ է մեզ փոխհատուցելու»:

Նշյալ թաղամասի բնակիչներից շատերը էլեկտրաէներգիայի ոլորտի մասնագետներ են, որոնք սարքերով չափում են մատակարարվող էլեկտրաէներգիայի լարումը եւ եկել են այն եզրակացության, որ իրենց էլեկտրական սարքերի համար բավականին վտանգավոր է 260 վոլտը: Այս առնչությամբ «Հայէլցանցերի» լրատվական ծառայությունից «Առավոտին» պարզաբանեցին, որ իրենք պետք է ուսումնասիրեն այդ խնդիրը, նոր միայն մեզ պատասխանեն, սակայն նշեցին նաեւ, որ ձմռան ամիսներին ընդհանրապես մատակարարվող էլեկտրաէներգիայի լարումն իջնում է, ոչ թե բարձրանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել