Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՃԳՆԱԺԱՄՆ ԱԶԴԵԼ Է ԱՊՐԱՆՔԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՎՐԱ

Հունվար 21,2010 00:00

Ռուսաստանից Հայաստան արտահանումն այս տարի կնվազի 14%-ով, իսկ ներկրումը՝ 50%-ով: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կանխատեսումներ է արել Հայաստանում ՌԴ առեւտրային ներկայացուցիչ Ալեքսանդր Զայցեւը՝ ամփոփելով 2 երկրների նախորդ տարվա տնտեսական համագործակցության արդյունքները: Նրա տեղեկացմամբ, ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքով 2009-ին Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը նվազել է՝ կազմելով $707 մլն: Պարոն Զայցեւը նշեց, որ 2009-ի 11 ամիսների ցուցանիշներով, ՌԴ-ի եւ Հայաստանի միջեւ ամբողջ ապրանքների շրջանառությունը կազմել է $643 մլն, ռուսական ապրանքների արտահանումը կազմել է $544 մլն, իսկ ներմուծումը՝ $99 մլն:

«Այսպիսով, ռուսական ապրանքների արտահանումը 2009-ին նվազել է 14%-ով, հայկական ապրանքների արտահանումն ավելի վատթար վիճակում է՝ մոտ 50%-ով նվազում»,- ասաց պարոն Զայցեւը: Նրա տեղեկացմամբ, կրճատվել են նաեւ Ռուսաստանից Հայաստան մասնավոր տրանսֆերտները:

Նախորդ տարվա ընթացքում ռուսական ներդրումների ծավալը մեր երկրում կրճատվել է մոտ 35 %-ով եւ կազմել է $300 մլն, սակայն, Ա. Զայցեւի խոսքով, Հայաստանում ատոմային նոր էներգաբլոկի կառուցման հեռանկարները նկատի ունենալով, Հայաստանում Ռուսաստանի ներդրումները կարող են ավելանալ՝ հասնելով մինչեւ $5 միլիարդի:

Պարոն Զայցեւը երկու երկրների առեւտրատնտեսական համագործակցության 2009թ. ձեռքբերումներին անդրադառնալով, նշեց հատկապես Հայաստանում ռուսական ընկերությունների գործունեության արդյունավետության մասին. «Մասնավորապես, այդ ձեռնարկություններից ոչ մեկը չսնանկացավ եւ իր բնականոն աշխատանքային ռեժիմով շարունակում է աշխատել, այսինքն՝ ռուսական ներկայությունը հայկական տնտեսության մեջ ամբողջությամբ պահպանվել է»: Ա. Զայցեւը նշեց նաեւ, որ տնտեսական ճգնաժամի ազդեցության պատճառով Ռուսաստանը որոշ ժամանակով Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում ներդրումներ չի անի:

Դադարեցվել են մասնավորապես մեր երկրում ուրանի հանքավայրերի երկրաբանական հետախուզման եւ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ներդրումային նախագծերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել