Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՂԱՐԱԲԵԿՅԱՆԻ

Հունվար 21,2010 00:00

\"\"

Lragir.am-ի փոխանցմամբ, մի խումբ ամերիկահայեր իրենց մտահոգությունն են արտահայտել Հայաստանի պետական կամերային նվագախմբի ներսում ստեղծված իրավիճակի կապակցությամբ եւ համապատասխան նամակ են հղել Հայաստանի ղեկավարներին, լրատվամիջոցներին: Նամակում նշվում է, թե վերջին օրերին համառ լուրեր են պտտվում Հայաստանի պետական կամերային նվագախմբում ստեղծված անառողջ մթնոլորտի մասին, խոսվում է նվագախմբի պառակտման մասին, ինչպես նաեւ թիրախ է ընտրվել նվագախմբի ղեկավար Արամ Ղարաբեկյանը: Նշվում է, որ Ղարաբեկյանի պրոֆեսիոնալիզմը, խստապահանջությունը իր անձի եւ կոլեկտիվի հանդեպ կարող է դառնալ ընդվզման առիթ: Նամակագիրները ցանկանում են ուշադրություն հրավիրել այս իրավիճակի վրա, որպեսզի կանխվի «Հայաստանում ու Սփյուռքում հուսալքության նոր ալիքը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել