Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Սիրո պատմության» հեղինակը չկա

Հունվար 21,2010 00:00

\"\"Ռուսական ԶԼՄ-ների փոխանցմամբ, Լոնդոնում, 72 տարեկանում սրտի կաթվածից կյանքից հեռացել է Էրիկ Սիգալը, որը հեղինակն է 20-րդ դարի ամենակարդացվող գրքերից մեկի՝ «Սիրո պատմության»: Այն արդեն հրատարակվել է ավելի քան 30 մլն տպաքանակով: Ծնունդով նյույորքցի Սիգալը գիրքը գրել է, երբ 32 տարեկան էր: Այդ տարիներին նա ԱՄՆ համալսարաններից մեկում դասական գրականություն էր դասավանդում:

Հեղինակը գիրքը սկզբում իբրեւ կինոսցենար էր նախատեսել, որը, սակայն, տպագրվեց որպես վեպ՝ 1970-ին եւ միանգամից բեստսելլեր դարձավ: Ռեժիսոր Արթուր Հիլլերը հետագայում ֆիլմ նկարեց ըստ Սիգալի գործի, որը մեծ հռչակ բերեց ֆիլմի գլխավոր դերակատարներ Ալի Մակգրոուին եւ Ռայան Օ`Նիլին, իսկ ֆիլմի կոմպոզիտոր Ֆրենսիս Լեյուն՝ նույնիսկ «Օսկար» ստացավ: Ֆիլմը պատմում է հարուստ ընտանիքից մի ուսանողի եւ համեստ հնարավորությունների տեր ուսանողուհու հուզիչ սիրո մասին. երիտասարդները, անկախ բազմաթիվ խոչընդոտներից, ամուսնանում են, երջանիկ ապրում մի քանի տարի, սակայն վերջում աղջիկը մահանում է, որովհետեւ սպիտակարյունություն հիվանդությամբ էր տառապում: Ֆիլմում հնչող արտահայտություններից մեկը, ի դեպ, թեւավոր խոսք է դարձել ողջ աշխարհում. «Եթե սիրում ես, պետք չէ ներողություն խնդրել»:

Հիշեցնենք, որ Սիգալը սցենար է գրել նաեւ լեգենդար «Բիթլզին» նվիրված մուլտիպլիկացիոն երաժշտական «Բիթլզ»՝ «Դեղին սուզանավ» ֆիլմի համար:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել