Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿՈՌՈՒՊՑԻԱՆ ԱՖՂԱՆՑԻՆԵՐԻՆ ԷԼ Է ՄՏԱՀՈԳԵԼ

Հունվար 21,2010 00:00

ՄԱԿ-ի փորձագետների հաշվարկով, Աֆղանստանի բնակիչները վերջին մեկ տարվա ընթացքում 2,5 մլրդ դոլարի կաշառք են տվել: ՄԱԿ-ի պատվերով կատարված հարցումների արդյունքում պարզվել է, որ կոռուպցիայի բարձր աստիճանը աֆղանցիներին ավելի շատ է մտահոգում, քան՝ անվտանգության եւ գործազրկության հարցերը:

Աֆղանստանի բնակչության ավելի քան կեսը վերջին մեկ տարվա ընթացքում ամենաքիչը մեկ անգամ կաշառք է տվել աֆղան չինովնիկներին:

Ուսումնասիրության տվյալներով, ամեն երրորդ աֆղանցին վստահ է, որ կաշառակերությունը նորմալ երեւույթ է: Հարցումը ի հայտ է բերել նաեւ մի փաստ, ըստ որի՝ աֆղանցիները բացասաբար են վերաբերվում միջազգային կազմակերպություններին: 54 տոկոսը վստահ է, որ նրանք Աֆղանստանում են՝ կաշառք վերցնելով փող վաստակելու համար: «Նման կարծիքի տարածումը սպառնալիքի տակ է դնում բոլոր նրանց գործունեությունը, ովքեր իսկապես փորձում են օգնել այս երկրին»,- եզրակացրել են ՄԱԿ-ի փորձագետները:

ՄԱԿ-ում կարծում են, որ Աֆղանստանում կոռուպցիայի բարձր մակարդակը նպաստում է թմրանյութերի շրջանառության ծաղկմանն ու ահաբեկչության տարածմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել