Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ԵՄ-Ի ՄԻՋԵՎ ՎԻԶԱՅԻՆ ՌԵԺԻՄԸ ԿՄԵՂՄԱՆԱ

Հունվար 21,2010 00:00

Ռուսաստանի եւ Եվրամիության միջեւ վիզային ռեժիմը կարող է մեղմացվել արդեն առաջիկա կես տարվա ընթացքում: BBC-ի փոխանցմամբ, չորեքշաբթի օրն այդ մասին հայտարարել են ԵՄ-ում նախագահող երկրի՝ ՌԴ-ում Իսպանիայի դեսպան Խուան Անտոնիո Պուժոլն ու Մոսկվայում Եվրահանձնաժողովի ներկայացուցչության ղեկավար Ֆերնանդո Վալենսուելան:

Վերջիններս պարզաբանել են, որ խոսքը կարող է գնալ ռուսաստանցիներին ավելի երկար ժամկետով բազմակի վիզա տրամադրելու մասին: Ինչ վերաբերում է առանց վիզային ռեժիմի հաստատման հնարավորությանը, ապա Վալենսուելայի ասելով՝ դա այլ ժամանակների հեռանկարի հարց է, նաեւ ընդգծել է, թե վիզային ռեժիմի մեղմացումը պետք է երկկողմ բնույթ կրի, որովհետեւ եվրոպացիներին Ռուսաստան մեկնելու վիզա ստանալ եւս հեշտ չէ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել