Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իրանը պաշտոնապես մերժեց ՄԱԳԱՏԷ-ի առաջարկը

Հունվար 21,2010 00:00

\"\"Իրանը ՄԱԿ-ի միջուկային գործակալությանը տեղեկացրել է, որ մերժում են որեւէ այլ երկրում իրանական ուրանի հարստացման մասին պայմանագրի նախագծի առանցքային կետերը: Դրանով Իրանին առաջարկվում էր ցածր հարստացված ուրանի 70 տոկոսը հարստացնել այլ երկրներում՝ Ռուսաստանում եւ Ֆրանսիայում: «BBC»-ի փոխանցմամբ, դա Իրանի կողմից առաջին պաշտոնական արձագանքն է դեռ նախորդ տարվա հոկտեմբերին նախապատրաստված այդ նախագծի առնչությամբ: ԱՄՆ-ն չի ընդունել այդ պատասխանը՝ այն համարելով «անհամարժեք»:

Իրանի կողմից հիշյալ ծրագիրը մերժելու դիրքորոշումն արտացոլված է այն հուշագրում, որն այդ երկիրը ուղարկել է ՄԱԿ-ի ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը: Վկայակոչելով դիվանագետներին, աղբյուրը տեղեկացնում է, որ այդ հուշագրում Իրանը պնդել է փոփոխություններ կատարել այն պահանջների մեջ, որոնք ժամանակին Արեւմուտքը մերժել է՝ որպես անհաջող դրույթներ, բայց որոնց առնչությամբ վերջնական պատասխան այդպես էլ չի տրվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել