Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նոր աղաղակող փաստեր՝ ամերիկյան բանտերի մասին

Հունվար 21,2010 00:00

\"\"Երբ 2006թ. հունիսին Գուանտանամոյում տեղակայված ամերիկյան հատուկ բանտում երեք երիտասարդ կալանավոր մահացավ, նրանց մահվան պատճառի վերաբերյալ պաշտոնական բացատրությունն այն էր, թե նրանք ինքնասպան են եղել: Մինչդեռ «Harper’s» հեղինակավոր պարբերականի՝ այդ բանտի անվտանգության աշխատակիցների մերկացնող ցուցմունքների հիման վրա կատարված լրագրողական հետաքննության արդյունքները լուրջ կասկածի տակ են դրել պաշտոնական վարկածը: Լրագրողների ստացած տեղեկությունները թույլ են տալիս եզրակացնելու, որ 37-ամյա մեկ եմենցի եւ Սաուդյան Արաբիայի երկու քաղաքացիները մահացել են հարցաքննության ընթացքում կտտանքների ենթարկվելու արդյունքում: Սակայն այդ փաստը կոծկվել էր, եւ մեղավորները խուսափել էին պատասխանատվությունից, իսկ ծառայողական քննությունը հաստատել էր կալանավորների ինքնասպանության վարկածը:

Պարբերականը գրել է, որ Գուանտանամոյում գործել է նաեւ «Ոչ» ճամբար», որի գոյությունը ի սկզբանե ԱՄՆ իշխանությունները որոշել են հերքել: Դա մյուս այլ բանտերից տարբերվել է նրանով, որ, հակառակ բանտային կանոնակարգի, այդ ճամբարից կալանավորները տեղափոխվել են հատուկ մեքենաներով, եւ նրանց տեղափոխումը որեւէ գրանցամատյանում չի արձանագրվել:

«Harper’s»-ի հրապարակումը ամերիկյան իրավապաշտպանների կողմից ցասումի նոր ալիք է բարձրացրել: «Վկայություն՝ ընդդեմ կտտանքի» կազմակերպությունը հունվարի 19-ին բողոքի խորհրդանշական ակցիա է անցկացրել Պենտագոնի մուտքի մոտ եւ պատրաստվում է նմանատիպ մի ակցիա էլ նախաձեռնել Սպիտակ տան մոտ: Կազմակերպությունը ԱՄՆ իշխանություններից պահանջում է մանրակրկիտ եւ անկախ հետաքննություն անցկացնել պարբերականի հրապարակման մեջ առկա փաստերի առնչությամբ: Ակցիայի կազմակերպիչները «ԼՁԸՀ-ՁԸհհ»-ի թղթակցին փոխանցել են, թե իրենց պահանջներին պաշտոնական որեւէ արձագանք դեռ չի հնչել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել