ՀՖՖ մամուլի քարտուղարության տարածած տեղեկատվության համաձայն, ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրամանով ֆուտբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Վաղարշակ Ասլանյանը: Նրան այդ պաշտոնում կօգնի Լիանա Հայրապետյանը: Նորանշանակ մարզիչը միաժամանակ գլխավորելու է նաեւ մինչեւ 19 եւ 17 տարեկանների աղջիկների հավաքականները: