Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ուժեղագույն ըմբիշները հավաքվելու են Երեւանում

Հունվար 20,2010 00:00

Հայաստանի վարկանիշը միջազգային մարզական ֆեդերացիաներում տարեցտարի բարձրանում է, եւ վերջինները սկսել են ավելի հաճախ մեր հանրապետությանը համաշխարհային ու եվրոպական չափանիշները բավարարող մրցումների կազմակերպում վստահել:
Բացառություն չի լինելու նաեւ 2010 թվականը: Արդեն փետրվարի 12-14-ը Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հայ մարզասերներն առաջին անգամ հնարավորություն կունենան հետեւելու հունահռոմեական ոճի աշխարհի ուժեղագույն ըմբիշների մրցելույթներին, որոնք վիճարկելու են աշխարհի գավաթը:
Հասկանալի է, որ հայ մարզասերը մեր առաջատար մարզիկներից ակնկալելու է հաղթանակներ: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը երեկ ըմբիշների կոնկրետ անուններ չթվարկեց, սակայն ասաց. «Աշխարհի գավաթի խաղարկությունում մենք յուրաքանչյուր քաշային կարգում երկուական մարզիկի հայտավորելու հնարավորություն ունենք եւ այդ շանսը ձեռքից բաց չենք թողնի: Այնպես որ, ամենայն հավանականությամբ, համալիրում հանդես կգան մեր առաջին եւ երկրորդ համարները: Ինչ վերաբերում է նախապատրաստությանը, ներկայումս հավաքականների թեկնածուները մարզվում են իրենց ակումբներում՝ անձնական մարզիչների ղեկավարությամբ, իսկ հունվարի 27-ից հրավիրված են Երեւանում նշանակված ուսումնամարզական հավաքի»:
Իսկ մարզական լրագրող Էդուարդ Քալանթարյանը, որին մարզաձեւի ֆեդերացիան վստահել է լրատվամիջոցների հետ աշխատանքների իրականացումը, տարածած հաղորդագրությունում նշում է, որ աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցելու հայտեր ներկայացրել են ըմբշամարտի այնպիսի հզոր երկրներ, ինչպիսիք են Ռուսաստանը, Վրաստանը, Իրանը, Թուրքիան,  Հունգարիան, Կուբան: Հրավեր ուղարկվել է նաեւ Ադրբեջանին, սակայն հարեւան երկրից դեռ հստակ պատասխան չկա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել