Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մերոնք՝ դրսում

Հունվար 20,2010 00:00

\"\"Հոլանդիայի Վեյկ-ան-Զեե քաղաքում շարունակվող շախմատի «Corus 2010» գերմրցաշարի «B» խմբում ընդգրկված Վարուժան Հակոբյանը (լուսանկարում), որ ներկայացնում է Միացյալ Նահանգները, երրորդ տուրում միավորը բաժանեց ֆիլիպինցի Վեսլեյ Սոյի հետ եւ 1,0 միավորով 14 գրոսմայստերների մեջ ընթանում է նախավերջին տեղում:Երեկ Վարուժանի մրցակիցը տանտերերից Էրվին Լ՝ Ամին էր:
«Armchess» կայքը տեղեկացնում է, որ աշխարհի տարբեր երկրներում ընթացող մրցաշարերում Հայաստանի եւ այլ երկրների դրոշների ներքո հանդես եկող հայազգի շախմատիստները բավականին հաջող մրցելույթներ են ունենում: Մասնավորապես, գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը Իսպանիայի Մոնդարիզ քաղաքում մասնակցելով միջազգային մրցաշարի՝ յոթ տուրում իր անվան դիմաց գրանցել է 5,5 միավոր եւ բարձրացել պատվանդանի երկրորդ աստիճանին:
Միջազգային վարպետ Պավել Գովչյանը (ֆրանսիա) Նիս քաղաքում անցկացված մրցաշարում, յոթ հնարավորից վաստակելով 5,5 միավոր, 119 շախմատիստների մեջ գրավել է 7-րդ տեղը՝ ընդամենը կես միավորով ետ մնալով հաղթող դարձած իսպանացի գրոսմայստեր Միգուել Լլանեսից:
Գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը Ֆրանսիայի Բեթուն քաղաքում ավարտված միջազգային մրցաշարում 9,0 հնարավորից 6,5 միավորով պայքարը եզրափակել է 6-րդ տեղում՝ նույնպես կես միավոր զիջելով առաջին հորիզոնականը զբաղեցրած գրոսմայստեր Վլադիմիր Բուրմակինին (Ռուսաստան):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել