Վրացական հատուկ ծառայությունների 3 աշխատակիցներ փորձել են ապօրինի մուտք գործել Ադրբեջան, սակայն այդ երկրի ՆԳՆ հատուկ ջոկատայինները սահմանի վրա հայտնաբերել են նրանց: «News.am»-ի մատուցմամբ, վրացիներին վնասազերծելիս նրանցից մեկը սպանվել է, մյուս երկուսը՝ ձերբակալվել: Այս մասին հաղորդել է Ռուսաստանի ՆԳ փոխնախարար, ոստիկանության գեներալ-գնդապետ Արկադի Եդելեւը՝ Հյուսիսային Օսեթիայի ՆԳՆ-ի կոլեգիալ նիստում: Նրա խոսքով, ադրբեջանցիները իրենց ռուս գործընկերներին են փոխանցել վավերագիր փաստեր, որ Վրաստանում գրոհային-ահաբեկիչներ են պատրաստում՝ Հյուսիսային Կովկասում գործողություններ իրականացնելու համար: Լրտեսները, որոնք փորձել են ապօրինի հատել վրաց-ադրբեջանական սահմանը, Հյուսիսային Կովկասից են, սակայն նրանց փաստաթղթերը եղել են արտասահմանյան: Մեկի փաստաթուղթը եղել է ավստրալիական, մյուսինը՝ լեհական: Նրանք խոստովանել են, որ Ադրբեջանի տարածքով հասել են Պանկիսի կիրճ, որտեղ ահաբեկիչներ են պատրաստում՝ Չեչնիա եւ Հյուսիսային Օսեթիա անցկացնելու նպատակով: