Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԻՆ ՆԱԽԿԻՆ ԴԱՏԱՎՈՐԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է ՑՄԱՀ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ

Հունվար 20,2010 00:00

Չինաստանում ավարտվել է այդ երկրի Գերագույն դատարանի նախագահի նախկին տեղակալ, 52-ամյա Հուան Սունյուի գործով դատավարությունը: Նա դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ ունեցվածքի առգրավմամբ, նաեւ զրկվել է քաղաքական բոլոր իրավունքներից: Lenta.ru-ի փոխանցմամբ, դատական պրոցեսի ընթացքում հաստատվել է, որ 2005-08թթ.-երին՝ Չինաստանի Գերագույն դատարանում բարձր պաշտոն զբաղեցնելու տարիներին, Հուան Սունյուն ստացել է ընդհանուր առմամբ ավելի քան 3,9 մլն յուանի՝ 574 հազար դոլարի կաշառք: Բացի այդ, պաշտոնյան 1997թ.-ին մեղավոր է ճանաչվել 1,2 մլն յուան՝ ավելի քան 176 հազար դոլար յուրացնելու եւ փոշիացնելու մեջ: Սունյուն պաշտոնանկ էր արվել 2008թ.-ին՝ Չինաստանի պետական գերագույն իշխանության՝ Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական հանձնաժողովի որոշմամբ: Աղբյուրը շեշտում է, որ չին պաշտոնյան Գերագույն դատարանի առաջին դատավորն է, որ պաշտոնանկ է արվել եւ դատապարտվել է կոռուպցիայի մեղադրանքով:
Վերջինս, ի դեպ, դատաքննության ընթացքում ամբողջովին ընդունել է իր մեղքը, եւ անօրինական ճանապարհով նրա ստացած փողերի մեծ մասն արդեն վերադարձվել է պետությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել