Լրահոս
Օրվա լրահոսը

Մոլդովան էլ կդատապարտի կոմունիստական տոտալիտարիզմը

Հունվար 20,2010 00:00

Մոլդովայում ձեւավորվել եւ արդեն գործում է մի հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի եւ դատապարտի կոմունիստական տոտալիտար ռեժիմի անցյալը: Հանձնաժողովի կազմում ընդգրկվել են պատմաբաններ, իրավաբաններ եւ այլ փորձագետներ: Մինչեւ 2010թ. հունիսի 1-ը նրանք երկրի իշխանություններին պետք է ներկայացնեն իրենց եզրակացություններն ու կոնկրետ առաջարկները: Մոլդովայի արդարադատության նախարար Ալեքսանդրու Տենասեն BBC-ի եթերում հայտարարել է, թե կոմունիստական կուսակցության իշխանության վերադարձը, ինչպես դա եղավ 2001թ.-ին, թույլ տալ չի կարելի:
Ստալինի թոռան՝ Եվգենի Ջուգաշվիլիի պաշտոնական ներկայացուցիչ, մասնագիտությամբ պատմաբան Յուրի Մուխինը, անդրադառնալով Մոլդովայի իշխանությունների այս նախաձեռնությանը, կարծիք է հայտնել, թե այդ երկրի ղեկավարությանը պարզապես պետք է ինչ-որ բանի մասին խոսել եւ քննադատել իր նախորդներին: Հիշեցնենք, որ Ստալինի թոռը վերջերս դիմել է նաեւ Ուկրաինայի դատախազություն՝ խնդրելով վերանայել Կիեւի Վճռաբեկ դատարանի կայացրած որոշումը, որով վերջինս Ստալինին մեղավոր էր ճանաչել անցյալ դարի 30-ական թվականներին ուկրաինացիներին սովահարության մատնելու՝ «գոլոդոմորի» համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել