Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ում այլեւս պատերազմական վիճակ չկա

Հունվար 20,2010 00:00

ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսն (նկարում) իր ռազմական խորհրդականներին հրամայել է ծառայության ներկայանալ ոչ թե զինվորական դաշտային համազգեստով, այլ ամենօրյա հագուստով: «The New York Times»-ի մատուցմամբ, նախարարի հրահանգով, որն ուժի մեջ է մտել այս տարեսկզբից, վերանայվել եւ փոխվել է այն կարգը, որը Պենտագոնում հաստատվել էր 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո: Աղբյուրը տեղեկացնում է, որ Գեյթսի հրամանը վերաբերում է նախարարության ոչ բոլոր ծառայողներին, բայց Պենտագոնի այցելուների համար կատարված փոփոխությունն արդեն նկատելի է: Իրավիճակը մեկնաբանելով՝ նախարարության մամուլի քարտուղար Ջեֆֆ Մորրելլը հայտարարել է, թե նախարարը հասկանում եւ գնահատում է սեպտեմբերի 11-ից հետո տեղի ունեցած փոփոխությունները. «Սակայն, որքանով ես եմ հասկանում, այսօր, ողբերգությունից ավելի քան ութ տարի անց, նրա համար կարեւոր է, որ թե՛ քաղաքացիական եւ թե՛ զինվորական ծառայողները հագնված լինեն երկրի մայրաքաղաքում գտնվող ռազմական ուժերի վարչական շենքի կարգավիճակին հարիր»:
Մինչեւ վերջերս զինվորականները, այդ թվում նաեւ բարձրաստիճան սպաները, Պենտագոնի պաշտոնական միջոցառումներին մասնակցում էին դաշտային համազգեստներով, որը 2001-ի ահաբեկչական ակտից հետո ավելի շատ խորհրդանշական բնույթ էր կրում, որովհետեւ Ջորջ Բուշ կրտսերի վարչակարգը հռչակել էր համաշխարհային հակաահաբեկչական արշավ իրականացնելու մասին, եւ այդ համատեքստում կարեւոր էր ցուցադրել, որ «ազգը գտնվում է պատերազմական վիճակում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել