Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՓԱՍՏՈՐԵՆ՝ ՉԻ ՀԱՍԵԼ,

Հունվար 20,2010 00:00

«Առավոտի» հունվարի 14-ի համարում «Ինչ են մաղթում մարզպետները» հրապարակմամբ անդրադարձել էինք ՀՀ մարզպետների Ամանորի ուղերձներին եւ քանի որ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը իր ուղերձում նշել էր, թե «2009 թվականը ամենահաջողներից էր՝ պահպանվեց տնտեսական աճի բարձր տեմպը», կեսկատակ հարցրել էինք՝ «Համաշխարհային ճգնաժամը Արագածոտն չի՞ հասել»:
Այս առթիվ Արագածոտնի մարզպետարանից տեղեկացնում են, որ «մարզում, համաձայն ՀՀ գյուղատնտեսության նախարարության տվյալների, 2009 թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ, գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 46.0 միլիարդ դրամ: Նախորդ տարվա համեմատությամբ՝ աճը կազմել է 2.7%, ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2009 թվականին գործազրկության մակարդակը մարզում կազմում է 1,68%: Համեմատության համար նշենք, որ նույն աղբյուրի համաձայն, հանրապետությունում այն կազմում է 7%: Մարզի  համայնքների բյուջեներով 2009 թվականին նախատեսված է  եղել 2, 157 միլիարդ դրամ եկամուտ: Տարեվերջյան ամփոփագրերում արձանագրվել է, որ փաստացի  կատարողականը  կազմել  է 2, 3 միլիարդ՝ առաջադրանքը կատարվել է 106.8%-ով»:
«Առաջարկում ենք հետեւություն անել: Արդյո՞ք մարզպետը ունի լավատեսության հիմքեր, որքան էլ որ նա քաջատեղյակ լինի համաշխարհային կյանքի անցուդարձից»,-եզրափակել էր Արագածոտնի մարզպետարանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել