Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՊՈՂՈՍՅԱՆՆ Է ԱՍԵԼ

Հունվար 20,2010 00:00

«Հայացք» ակումբում հունվարի 14-ին հրավիրված ասուլիսի ժամանակ հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված ՍԴ որոշման մասին իրենց կարծիքները հայտնեցին ՍԴ միջազգային պայմանագրերի բաժնի պետ Վլադիմիր Վարդանյանը եւ սահմանադրագետ Վարդան Պողոսյանը: Ինչպես տարբեր ԶԼՄ-ներում, այնպես էլ «Առավոտում» վերջինիս արտահայտած միտքը՝ «Հայկական դիվանագիտությունը կոպիտ սխալ է թույլ տվել՝ ընդունելով Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ փաստացի առկա սահմանը ճանաչելու մասին դրույթը» վերագրվել էր Վլադիմիր Վարդանյանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել