Հունվարի 18-ին Գեղարոտ-Ծիլքար ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտոպատահար: ԱԻՆ փրկարար ծառայության տվյալներով, դեռեւս չպարզված հանգամանքներում` «Մերսեդես» մակնիշի 42 ՍՕ 444 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից, բախվել քարերին, ինչի հետեւանքով մեքենայի 28-ամյա վարորդ Հովիկ Գրիգորյանը եւ 25-ամյա ուղեւոր Անդրյուշ Ներսիսյանը մարմնական վնասվածքներ են ստացել: Տուժածները տեղափոխվել են Ծաղկահովտի հիվանդանոց: Ցավոք, հիվանդանոցում Հ. Գրիգորյանը մահացել է, իսկ Ա. Ներսիսյանը, առաջին բուժօգնություն ստանալով, տեղափոխվել է Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն: