Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈՍՏԻԿԱՆԸ՝ ԽՈՒԼԻԳԱՆ

Հունվար 20,2010 00:00

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով հունվարի 15-ին կալանավորվել էր ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի Դավիթաշենի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի կրտսեր օպերլիազոր Գ. Գրիգորյանը: Պարզվել է, որ 2009թ. դեկտեմբերի 18-ին, ժամը 03:20-ի սահմաններում, Գ. Գրիգորյանը, ալկոհոլ եւ թմրամիջոց օգտագործած վիճակում, «Օմեգա» գիշերային ակումբի դիմաց վիճել է ակումբի անվտանգության աշխատակիցների հետ, հայհոյել ու քաշքշել վերջիններիս, ինչպես  նաեւ 2 կրակոց արձակել իրեն ամրակցված «Մակարով» տեսակի ատրճանակից: Գ. Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով` զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել