Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ադրբեջանում ՌԴ դեսպանը վթարի է ենթարկվել

Հունվար 20,2010 00:00

Բաքվում վթարի է ենթարկվել Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Վլադիմիր Դորոխինը: Ըստ «panorama.am»-ի, այս մասին «ԱՊԱ» լրատվական գործակալությանը հայտնել են Նարիմանովի շրջանային դատախազությունից:
Պատահարը տեղի է ունեցել Բաքվի ֆաթալի Խանախոյսի փողոցում: Բաքվի բնակիչ Էլնուր Աբդուլլաեւն անձնական օգտագործման «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենայով բախվել է ՌԴ դեսպանի «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային:
Նշենք, որ պատահարի ժամանակ Վլադիմիր Դորոխինը եղել է մեքենայում, սակայն վթարի հետեւանքով նա լուրջ վնասվածքներ չի ստացել: Լուրջ վնաս է հասցվել սպասարկող մեքենային: Ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառները դեռեւս անհայտ են:
Հիշեցնենք, որ Վլադիմիր Դորոխինի անունը հիշատակվել է վերջերս, երբ «ANS» լրատվական գործակալությանը հարցազրույց տալով ընդգծել էր, թե Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ Ցյուրիխում ստորագրված արձանագրությունները կապված չեն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել