Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ՀԱՇՎԵՏՈՒ ԿԼԻՆԵՆ

Հունվար 20,2010 00:00

Հունվարի 20-ից ՀՀ կառավարությունում նախարարները եւ կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարները կներկայացնեն 2009թ. ընթացքում իրենց գերատեսչությունների գործունեության հաշվետվությունները։ Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ, վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարականով, հաշվետվությունները կներառեն ինչպես հաշվետու ժամանակաշրջանում կատարված աշխատանքներն ու դրանց արդյունքները, այնպես էլ թերացումները, չկատարված աշխատանքների պատճառները։
Հանձնարարվել է հաշվետվությունները հրապարակել նախարարությունների եւ կառավարությանն առընթեր մարմինների ինտերնետային կայքերում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել