Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԻՐ ԹՈՒՐՔ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋԻՑ ԴԵՌ ԿՊԱՐԶԻ

Հունվար 20,2010 00:00

\"\"

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ ի պատասխան «Հայլուրի» հարցադրմանը՝ անդրադարձել է Թուրքիայի ԱԳՆ կողմից տարածված այն հայտարարությանը, թե հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից 2010թ. հունվարի 12-ին կայացված որոշումը պարունակում է նախապայմաններ, որոնք «հակասում են արձանագրությունների հիմնարար նպատակներին»: «Ես մտադիր եմ կապվել իմ գործընկերոջ՝ պարոն Դավութօղլուի հետ՝ տարակուսանքս հայտնելու եւ պարզելու, թե ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման մեջ թուրքական կողմը որտե՞ղ է տեսել նախապայմաններ եւ ինչո՞վ է այն հակասում արձանագրությունների հիմնարար նպատակին: Հուսով եմ, որ նման հայտարարությամբ թուրքական կողմը չի փորձում արդարացնել իր կողմից նախապայմաններ առաջադրելու շարունակական փորձերը եւ քողարկել արձանագրությունների վավերացման գործընթացի անհարկի ձգձգումը»,- ասել է ՀՀ ԱԳ նախարար Նալբանդյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել