Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Փյունիկը» երկու անընդմեջ պարտություն է կրել

Հունվար 19,2010 00:00

Մոսկվայում մեկնարկած ֆուտբոլի ԱՊՀ եւ բալթյան երկրների չեմպիոնների «Համագործակցության գավաթ» ավանդական մրցաշարում Հայաստանի բազմակի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» մեկնարկային երկու խաղերն էլ տանուլ է տվել: Առաջին օրը մեր ֆուտբոլիստները 0:2 հաշվով պարտվել են Լիտվայի «Էկրանասին», իսկ հաջորդ օրը՝ Ուզբեկստանի «Բունյոդկորին»՝ 2:3: Մի քանի տարվա ընդմիջումից հետո կրկին մրցաշար վերադարձած «Փյունիկի» ղեկավարությունը մրցաշար մեկնելուց առաջ լրատվամիջոցներին տեղեկացրել էր, որ թիմը Մոսկվա մեկնելու է փորձնական կազմով: Եվ՝ իրոք: Թիմում երկու հանդիպումներին էլ մասնակցել են միայն լեգեոներականները: Եվ, ինչպես նշում են դրանք լուսաբանող լրատվամիջոցները, մերոնց գործողություններում նկատվել է անհատ ֆուտբոլիստների եւ խաղային օղակների միջեւ խաղակցվածության բացակայություն:
Թե ի՞նչ կտա այս փորձարկումը ակումբին, կիմանանք ավելի ուշ: Իսկ հիմա տեղեկացնենք միայն, որ նախնական փուլի վերջին տուրում «Փյունիկն» այսօր հանդիպելու է Մոլդովայի «Դաչիայի» հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել