Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Եվս երկու «բրոնզ»՝ Բուրսայում

Հունվար 19,2010 00:00

Բուրսայում անցկացված շախմատի աշխարհի թիմային առաջնության ավարտից անմիջապես հետո տեղեկացրել էինք, որ Հայաստանի հավաքականի առաջատարներ Լեւոն Արոնյանն ու Վլադիմիր Հակոբյանը իրենց խաղատախտակների առջեւ ցույց տված անհատական արդյունքներով նվաճել են, համապատասխանաբար, արծաթե եւ բրոնզե մեդալ: Սակայն կազմակերպիչների վերջնական հաշվարկներով պարզվել է, որ մեր գրոսմայստերներից եւս երկուսը նույնպես անհատական երրորդ արդյունք են ցույց տվել: Գաբրիել Սարգսյանը երրորդ խաղատախտակի առջեւ վեց հանդիպումներում ցույց է տվել 50 տոկոսանոց արդյունք (3,0 միավոր), իսկ չորրորդ խաղատախտակի առջեւ հանդես եկած Արման Փաշիկյանի 3,5 (6 հնարավորից) միավորը 58,3 տոկոսանոց ցուցանիշ է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել