Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նոր անուններ՝ հունահռոմեական ըմբշամարտում

Հունվար 19,2010 00:00

Ավարտվեց հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը: Յոթ քաշային կարգերում հանրապետության չեմպիոն դարձան:
55 կգ՝ Հարություն Հովհաննիսյան,
60 կգ՝ Վահրամ Ջուհարյան,
66 կգ՝ Արման Ադիկյան,
74 կգ՝ Վարշամ Բորանյան,
84 կգ՝ Դենիս Ֆորով,
96 կգ՝ Սարգիս Տոնոյան,
120 կգ՝ Վաչիկ Եղիազարյան:
Առաջնության ավարտին հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը ԶԼՄ-ներին տեղեկացրել է, որ գոհ է արդյունքներից: Օլիմպիական չեմպիոնի խոսքերով,  մի քանի հեռանկարային երիտասարդ մարզիկներ իրենց դրսեւորել են լավագույն կողմերով եւ արդեն թակում են ազգային հավաքականի դռները: Լեւոն Ջուլֆալակյանը հատկապես առանձնացել է Հարություն Հովհաննիսյանին, Դավիթ Խաչատրյանին (60 կգ) եւ Հովհաննես Վարդերեսյանին (66):
Հարցին, թե ինչո՞ւ երկրի առաջնությանը չեն մասնակցել մեր առաջատար ըմբիշներ Ռոման Ամոյանը, Արսեն Ջուլֆալակյանը եւ Յուրի Պատրիկեեւը, ազգայինի գլխավոր մարզիչը պատասխանել է, թե մարզչական խորհուրդը որոշել է նրանց լրացուցիչ ծանրաբեռնվածությունների չենթարկել, նրանք պատրաստվում են գալիք պատասխանատու մեկնարկներին, որոնց թվում առաջինը փետրվարի 12-14-ը Երեւանում կայանալիք մարզաձեւի աշխարհի գավաթի խաղարկությունն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել