Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԸ ԾԱԽՎԱ՞Ծ ԵՆ

Հունվար 19,2010 00:00

Գերմանիայի նոր կառավարության անդամները, որոնք ներկայացնում են երկրի արտգործնախարար Գիդո Վեստերվելլեի գլխավորած «Ազատ ժողովրդավարական կուսակցությունը», կասկածվում են ծախվածության եւ փողի դիմաց օրենքներ ընդունելու մեջ: «Suddeutsche Zeitung»-ի մատուցմամբ, պարզվել է, որ հյուրանոցային բիզնեսի համար ավելացված արժեքի 19,7%-ի հարկային շեմը նվազեցնելու մասին օրենքն անցկացնելուց առաջ այդ կուսակցությունը Գերմանիայում 14 հյուրանոցների ցանցի սեփականատեր «Moevenpick» ընկերությունը ներկայացնող բարոն Ավգուստ ֆոն Ֆինկից 1,1 մլն եվրո նվիրատվություն է ստացել: Վեստերվելլեն հերքել է բոլոր մեղադրանքները՝ դրանք համարելով անհեթեթ: Նրա ասելով, հյուրանոցային բիզնեսի եկամտահարկի շեմը իջեցվել է այն պատճառով, որ բարձր հարկերը սպառնացել են 100 հազար աշխատատեղի կրճատման վտանգով, իսկ այդ խնդիրը վաղուց է եղել իր գլխավորած կուսակցության ծրագրում, եւ ամեն ինչ արվել է օրենքին համապատասխան: Հիշյալ օրենքը Գերմանիայում սկսել է գործել այս տարվա հունվարի 1-ից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել