Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՉԻԼԻԻ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԱԳՆԱՏ Է

Հունվար 19,2010 00:00

Կիրակի օրը Չիլիի նախագահական ընտրությունների արդյունքում այդ երկրի նոր նախագահ է ընտրվել պահպանողական միլիարդատեր, «աջ» ուժերի ներկայացուցիչ Սեբաստիան Պիներան: «Newsru»-ի մատուցմամբ, այդ ընտրություններում նրա հաղթանակը կարելի է պատմական համարել, որովհետեւ այն վերջ դրեց Չիլիում ձախակենտրոն կոալիցիայի 20-ամյա կառավարմանը: Ավելին, լատինամերիկյան այդ երկրում վերջին 50 տարիների ընթացքում ընտրություններում երբեք աջ ուժերի որեւէ ներկայացուցիչ հաղթանակ չէր տարել: Պիներան Լատինական Ամերիկայում հայտնի գործարար է՝ «տեղական Բեռլուսկոնի»: Ընդդիմադիր աջ ուժերին միավորող «Ալյանս՝ հանուն Չիլիի» առաջնորդը հաղթել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքների համաձայն: Քվեաթերթիկների 99.2%-ի հաշվարկից հետո նա հավաքել է ընտրողների քվեների 51,6%-ը, նրա ընդդիմախոս՝ «Միավորում հանուն ժողովրդավարության» անունը կրող ձախ կենտրոնամետ ուժերի թեկնածու Էդուարդո Ֆրեյը ստացել է քվեների 48,4%-ը: Վերջինս արդեն ընդունել է իր պարտությունը եւ շնորհավորել է Պիներային: Չիլիի նոր նախագահի երդմնակալությունը տեղի կունենա մարտի 11-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել