Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԹՈՒՐՔ ԱՀԱԲԵԿԻՉԸ ՀԱՎԱԿՆՈՒՄ Է ՄԻԼԻՈՆԱՏԵՐ ԴԱՌՆԱԼՈՒՆ

Հունվար 19,2010 00:00

\"\"Թուրք Մեհմետ Ալի Աքջան (նկարում), որը ժամանակին մահափորձ էր կատարել Հռոմի պապ Հովհաննես Պողոս Երկրորդի դեմ, 30 տարվա բանտարկությունից հետո երեկ՝ հունվարի 18-ին, պիտի ազատ արձակվեր: Ազատության մեջ հայտնվելուց հետո 52-ամյա Աքջան մտադիր է հանդիպել Հռոմի ներկայիս պապի՝ Բենեդիկտոս 16-րդի հետ: Նա նաեւ հայտարարել է ամերիկացի գրող Դեն Բրաունի հետ միասին «Վատիկանի կոդը» վերտառությամբ գիրք գրելու իր ծրագրերի մասին, որի հիման վրա հետո լիամետրաժ ֆիլմ է նկարահանվելու: Հաղորդվում է նաեւ, որ Աքջային 2 մլն դոլար է առաջարկվել վավերագրական ֆիլմի համար բացառիկ հարցազրույց տալու, ինչպես նաեւ 5 մլն դոլար՝ երկու գիրք գրելու համար, որոնցից մեկը լինելու է ինքնակենսագրական: Թե ով է դրանց պատվիրատուն՝ չի հաղորդվում:
Ահաբեկչի փաստաբանների հայտարարությամբ, նրանց պաշտպանյալը ազատ արձակվելուց հետո երկու օր կանցկացնի Անկարայի հիվանդանոցներից մեկում, որից հետո որոշ ժամանակով կմեկնի ծովափ՝ հանգստանալու: «ԼՁԸՀ-ՁԸհհ»-ի փոխանցմամբ, ծագումով Մալաթիա քաղաքից, ազգությամբ թուրք եւ աղքատ ընտանիքի զավակ այս ահաբեկիչը Հռոմի պապ Հովհաննես Պողոս 2-րդի դեմ մահափորձ էր իրականացրել այն ժամանակ, երբ պապը 1979թ. այցելել էր Ստամբուլ: 19 տարի Իտալիայի բանտում պատիժը կրելուց հետո, 2000թ. նա տեղափոխվել էր Թուրքիա եւ գտնվում էր թուրքական բանտում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել