Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բաղդադում կրկին հարձակումներ եւ պայթյուններ են եղել

Հունվար 19,2010 00:00

Մոտ երկու տասնյակ զինված անձինք, որոնցից ոմանք կրել են մահապարտների գոտի, գրոհել են Աֆղանստանի մայրաքաղաքը՝ հարվածներ հասցնելով մի քանի թիրախների, ներառյալ՝ բանկերի, առեւտրի կենտրոնների, կինոթատրոնների, նաեւ նախարարությունների շենքերի ու նախագահի նստավայրի ուղղությամբ: Սակայն, ինչպես «Reuters»-ն է փոխանցում, երկրի նախագահ Համիդ Քարզայը հայտարարել է, թե երկրի անվտանգության ուժերին հաջողվել է մայրաքաղաքում իրավիճակը վերահսկողության տակ առնել: Երեկ Քաբուլի ողջ տարածքով մեկ վերջին մեկ տարվա ընթացքում ամենամասշտաբային փոխհրաձգություններն եւ պայթյուններն են եղել: Օրվա կեսին թալիբ գրոհայինները երկար ժամանակ վերահսկողության տակ են առել արդեն հրդեհված առեւտրի կենտրոնը, որը, սակայն, անվտանգության ուժերը գրոհով ետ են «նվաճել»: Գործողության ընթացքում 5 գրոհային է սպանվել:
Քաբուլում տեղի ունեցածի պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» ծայրահեղական շարժումը, որի ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը հայտարարել է, թե քաղաքում որոշ շենքեր դեռ գտնվում են շարժման 20 գրոհայինների, այդ թվում՝ մահապարտների վերահսկողության տակ: Աֆղանստանում ՆԱՏՕ-ի հրամանատարությունը հաղորդել է, որ կոալիցիոն ուժերի զինծառայողներն օգնում են Աֆղանստանի բանակային ստորաբաժանումներին՝ գրոհայիններին չեզոքացնելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել