Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Յուշչենկոն հրաժեշտ տվեց նախագահի պաշտոնին

Հունվար 19,2010 00:00

\"\"Ուկրաինայի կառավարությունը տեղեկացրել է, որ երկուշաբթի օրը «անվտանգության կանոնների խախտման արդյունքում երկրի արեւելյան շրջանում գտնվող Լուգանսկի թիվ 7 քաղաքային հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում թթվածնի պայթյուն է տեղի ունեցել, որի հետեւանքով փլվել են հիվանդանոցի մի քանի՝ 5-ից 2-րդ հարկաբաժինները»: «Reuters»-ի մատուցմամբ, զոհվել է հինգ մարդ, երեքին հնարավոր է եղել դուրս բերել փլատակների տակից: Աղբյուրը տեղեկացնում է, որ դեպքից ժամեր անց Լուգանսկ է մեկնել երկրի վարչապետ, նախագահի թեկնածու Յուլիա Տիմոշենկոն: Վերջինս, ի դեպ, կիրակի օրը Ուկրաինայում տեղի ունեցած նախագահական ընտրությունների նախնական տվյալներով, ստացել է ընտրողների 24,97%-ի քվեն, նրա հիմնական մրցակից, «Ռեգիոնների կուսակցության» նախագահ Վիկտոր Յանուկովիչը հավաքել է ձայների 35,39% տոկոսը: Ռուսամետ այս թեկնածուն հույս ունի հաղթանակ տոնել ընտրությունների երկրորդ փուլում, որը նշանակված է փետրվարի 7-ին:
Յանուկովիչն արդեն հայտարարել է, որ երկրի նախագահ ընտրվելուց հետո իր առաջին գործը լինելու է Ռուսաստանի հետ հարաբերությունների հարթումը, ՌԴ նախագահ Մեդվեդեւի՝ եվրոպական անվտանգության նոր համակարգի ստեղծման նախաձեռնությունը պաշտպանելն ու սեւծովյան նավատորմի հարցը լուծելը: Նա նաեւ խոստացել է, որ իր ընտրվելու պարագայում Ուկրաինան չի անդամակցի ռազմական որեւէ դաշինքի, այդ թվում՝ ՆԱՏՕ-ին, իսկ ռուսաց եւ մյուս լեզուները ուկրաիներենին հավասար կիրառելի կլինեն: Տիմոշենկոն իր հերթին հայտարարել է, թե հաղթելու դեպքում մտադիր է համաժողովրդական հանրաքվեի դնել երկրի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու հարցը՝ որոշելու համար, թե Ուկրաինան այսուհետեւ խորհրդարանակա՞ն, թե՞ նախագահական կառավարման երկիր է լինելու, նաեւ մինչեւ վերջ բացահայտելու է 2000թ.-ին լրագրող Գեորգի Գոնգաձեի սպանության գործը: Նա նաեւ խոստացել է, որ իր նախագահ դառնալու դեպքում Ուկրաինան անշրջելիորեն շարունակելու է ինտեգրվել Եվրոպային եւ դավանել եվրոպական ժողովրդավարության արժեքային համակարգը:
Հիշեցնենք, որ կիրակի օրը տեղի ունեցած ընտրությունների նախնական արդյունքների համաձայն, գործող նախագահ Վիկտոր Յուշչենկոն 18 թեկնածուների թվում ընդամենը 5-րդ արդյունքն ունի. նրա օգտին քվեարկել է ուկրաինացիների 6%-ից մի քիչ ավելին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել