Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հակաիսրայելական երթ՝ Թուրքիայում

Հունվար 19,2010 00:00

\"\"Ըստ news.am-ի՝ Թուրքիա ժամանած Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը, Անկարայում հանդիպելով Ահմեդ Դավութօղլուի հետ, նշել է, որ Իսրայելում Թուրքիայի դեսպանի հետ տեղի ունեցած «բազկաթոռային» սկանդալը թյուրիմացություն է եղել եւ արդեն պատմության գիրկն է անցել, իսկ դիվանագիտական հարաբերությունները Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ կշարունակվեն դիվանագիտական կանոններով։ Իր այցի ընթացքում հրեա նախարարը հանդիպել է նաեւ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Վեջդի Գյոնուլի հետ։ Հյուրին դիմավորել են պաշտոնական արարողակարգով։ Բարեւելիս Բարաքը իր թուրք գործընկերոջը դիմել է թուրքերեն՝ «բարեւ, զինվոր» արտահայտությամբ, իսկ նախարարների քննարկումներն անցել են փակ դռների ետեւում։ Ի դեպ, Թուրքիայի նախագահը եւ վարչապետը տարբեր պատճառաբանությամբ հրաժարվել են հանդիպել իսրայելցի նախարարի հետ։
Ստամբուլի Լեւենտ թաղամասում կազմակերպվել է հակաիսրայելական հանրահավաք եւ երթ: Թուրքական Iha կայքէջի փոխանցմամբ՝ «Եղբայրության պլատֆորմ» անունը կրող մոտ 1000 հոգանոց խումբը ոստիկանական խիստ հսկողության ներքո շարժվել է դեպի Ստամբուլում Իսրայելի հյուպատոսարանի շենք։ Հյուպատոսարանի դիմաց հավաքվածների ձեռքներին եղել են Իսրայելի ռազմական հարձակումներից տուժած Գազայի հատվածից նկարներ։ Նույն աղբյուրի փոխանցմամբ, իսրայելական թերթը, անդրադառնալով վերջին զարգացումներին եւ Իսրայելի արտգործնախարարի հայտարարությանը, գրել է, թե Թուրքիան վերջին երկիրն է, որ կարող է Իսրայելին բարոյականության դասեր տալ. «Եթե Իսրայելը բարոյականությամբ առաջ շարժվեր՝ Թուրքիայի դեմ դուրս գալու փոխարեն կճանաչեր Հայոց ցեղասպանությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել