Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆԱԽԱՐԱՐԸ ՎԱՐԵՑ ԴԱՍԸ

Հունվար 19,2010 00:00

Ինչպես արդեն տեղեկացրել ենք («Մեթոդական ցուցում») Բաքվում տեղի ունեցած ողբերգության՝ հայերի ջարդի 20 տարին լրանալու առիթով հունվարի 13-19-ը ՀՀ միջնակարգ դպրոցների բարձր դասարանների աշակերտների համար կազմակերպվել էր բաց դաս՝ նվիրված Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին: Երեկ կայացած բաց դասերից մեկը Երեւանի թիվ 198 ավագ դպրոցի բարձր դասարանցիների համար վարել են ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը եւ ԱԺ պատգամավոր, ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: Նախարարը 11-րդ դասարանցիներին ծանոթացրեց Բաքվում հայերի՝ դեռ նախորդ դարի սկզբում  ծավալած գործունեությանը եւ նրանց դերակատարությանը: Ըստ ԿԳՆ կայքէջի՝ նախարարն ասել է. «Այսօր սերունդներ են գալիս, որ մեր նորագույն պատմության մի հատված լսել են ականատեսներից: Մենք պարտավոր ենք այդ պատմության էջերը դարձնել մեր աճող սերնդի սեփականությունը՝ որպես մտահոգություն եւ ցավ սեփական երկրի եւ պետության ապագայի նկատմամբ: Մեր երեխաները պետք է իմանան իրենց ժողովրդի բոլոր էջերը, ճիշտ հետեւություն կատարեն այդ ամենից, որովհետեւ շուտով իրենց ուսերի վրա է մնալու մեր պետության ապագայի կերտումը: Բաքվի ջարդերի 20-ամյակի առիթով կփորձենք խոսել առհասարակ ցեղասպանությունների, մեր ժողովրդի անցյալի, ապագայի, եւ նաեւ այն մասին, թե ինչպես ճիշտ հետեւություններ անել մեր նորագույն պատմության ամենաարյունոտ էջերի մասին, ինչպես անել, որ մեր ժողովուրդն այլեւս 21-րդ դարում որեւէ ջարդի, կոտորածի, առավել եւս՝ ցեղասպանության չենթարկվի…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել