Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նշեցին հին Նոր տարին

Հունվար 19,2010 00:00

Հունվարի 16-ին Ապարան քաղաքում նշվեց հին Նոր տարին: Արդեն մի քանի տարի «Նիգ Ապարան» հայրենակցական միության նախաձեռնությամբ մեծ հանդիսավորությամբ նշվում է հին Նոր տարին: Վաղ առավոտից մարդիկ այցելեցին Բաշ Ապարանի եւ Արցախյան հերոսամարտին նվիրված հուշարձան-համալիր, այնուհետեւ հավաքվեցին քաղաքային հրապարակում բացված առատ սեղանների շուրջ՝ միմյանց շնորհավորելու: Իրենց բերք ու բարիքով Ապարան էին եկել ոչ միայն Արագածոտնի մարզի համայնքները, այլեւ հանրապետության այլ մարզերի բնակիչներ: Ասմունքողները, երգուպարի վարպետներն իրենց արվեստը ներկայացնում էին ոչ միայն բեմից: Նրանք նաեւ բազմության մեջ էին, ինչի շարունակությունը հրապարակում վառված հսկա խարույկի շուրջ ծավալված շուրջպարն էր: Մարդիկ միմյանց փոխարինելով պարեցին մինչեւ օրվա վերջ: Բանահավաք Ժորա Գրիգորյանը մեզ ասաց, որ ապարանցիները լավ կռվելուց ու արարելուց բացի, լավ զվարճանալ էլ գիտեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել