Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ձյունն օգուտ է

Հունվար 19,2010 00:00

Հունվարի լույս 18-ի գիշերը Նոյեմբերյանի տարածաշրջանում առատ ձյուն տեղաց: Հունվարի 18-ի կեսօրվա դրությամբ տեղումները շարունակվում էին: Վրաստանի հետ սահմանակից Բագրատաշեն համայնքի ղեկավար Արկադի Մակյանը հայտնեց, որ թեեւ ցածրադիր վայրում գտնվող իրենց գյուղի տարածքում ձյունը չի կուտակվում՝ հալչում է, սակայն այգիներում ձյան շերտը նշմարելի է: Բագրատաշենի գյուղապետը նաեւ ասաց, որ վերջերս, տաք եղանակի պատճառով շատ քիչ թվով ծառեր էին ծաղկել, ուստի դա բացասական ազդեցություն չի կարող ունենալ դեղձի այգիների այս տարվա բերքատվության վրա: Տեղացող ձյունն էլ այս առումով օգտակար է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել