Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հանրապետական «փոխատեղում»

Հունվար 19,2010 00:00

Հունվարի 17-ին Սյունիքի թիվ 38 ընտրատարածքի Ճակատեն գյուղական համայնքում կայացած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքների համաձայն, համայնքապետ է ընտրվել ՀՀԿ անդամ Արծրուն Հարությունյանը: Համայնքի ղեկավարի աթոռին հավակնում էր 2 թեկնածու՝ ՀՀԿ անդամ Արծրուն Հարությունյանը (ծնվ. 1956թ.) եւ «Օրինաց երկիր» կուսակցությունից Վիգման Աղայանը (ծնվ. 1945թ.): Համայնքի գործող ղեկավարը՝ հանրապետական Մուրադ Դավթյանը, որը Ճակատենի գյուղապետն է 1996-ից, չէր առաջադրել իր թեկնածությունը: Թիվ 38 ընտրատարածքի ԸԸՀ-ի քարտուղար Ռամելա Հակոբյանի տեղեկատվությամբ, ըստ նախնական տվյալների, Արծրուն Հարությունյանը հավաքել է 63 ձայն, իսկ Վիգման Աղայանը՝ 33 ձայն: 120 ընտրողից ընտրություններին մասնակցել է 104-ը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել