Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հունվար 19,2010 00:00

ՏՈՒՆ-ԱՐՏԱԴՐԱՄԱՍՈՒՄ
 ՀՀ փրկարար ծառայության տեղեկացմամբ, հանգստյան օրը ստացված ահազանգի համաձայն, հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 12-րդ փողոցի թիվ 63 տանը:
Տ. Ասատրյանին պատկանող տան 1-ին հարկում տեղակայված արտադրամասում այրվել են գետնին թափված փայտի մնացորդներ եւ դիզելային վառելիք:

ԳՏԵԼ ԵՆ ՄԱՀԱՑԱԾ
Ահազանգով Երեւանի Տիգրան Մեծի 5/12 հասցե մեկնած փրկարարները բացել են նշված բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 80-ամյա Հրանտ Հակոբյանի դին:

3-Ի ՄԱՀԸ՝ ԳԾԵՐԻ ՎՐԱ
Հունվարի 16-ին Արարատի մարզի Շահումյան գյուղի մերձակայքում՝ «Երեւան-Երասխ» երթուղու թիվ Ռ-2 826 էլեկտրագնացքը բախվել է «Մերսեդես ՄԼ» մակնիշի 64 ՕՕ 200 պետհամարանիշի ավտոմեքենային: Մեքենայի ուղեւորներ՝ Երեւանի Ավանեսովի 7/2 հասցեի բնակիչ՝ 43-ամյա Ա. Պետրոսյանը եւ Նոր Արեշի 28/41 հասցեի բնակիչ՝ 58-ամյա Վ. Ղուկասյանը տեղում մահացել են:
Ավտոմեքենայի վարորդ, Երեւանի Նոր Արեշի 28/34 հասցեի բնակիչ՝ 49-ամյա Ս. Կարապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արտաշատի հիվանդանոց, որտեղ էլ մահացել է:

ԱՅՐՎԵԼ ԵՆ ԴԱԳԱՂՆԵՐ
Հունվարի 17-ին հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզում՝ Հրազդանի Րաֆֆու փողոցի 20-րդ շենքին հարակից ավտոտնակում:
Այրվել է Տ. Ղամբարյանի՝ 24 քմ մակերեսով ավտոտնակը, այնտեղ կայանված «Ֆորդ Ֆերա» մակնիշի 10 ՕՕ 340 պետհամարանիշի դիատար ավտոմեքենան՝ ամբողջությամբ, եւ դագաղներ:

ԱՆԳԻՏԱԿԻՑ ՎԻՃԱԿՈՒՄ
Երեւանի Մաշտոցի պողոտայի 38/29 հասցեում ահազանգից հետո հայտնաբերվել է անգիտակից վիճակում գտնվող՝ 86-ամյա Աստղիկ Հարությունյանը: Փրկարարները Ա. Հարությունյանին հանձնել են բուժծառայության աշխատակիցներին:

ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ՆՈՒՅՆՊԵՍ
Երեւանի Արշակունյաց պողոտայի 13 հասցեում բռնկված հրդեհի հետեւանքով այրվել էին մի քանի քաղաքացու պատկանող բնակելի շինություններ՝ 250 քմ ընդհանուր մակերեսով:

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ  ՈՍԿԵ ԱՃՈՒՐԴԸ
2009 թվականին տեղի է ունեցել տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի 17 աճուրդ, որոնց ընթացքում իրավաբանական եւ ֆիզիկական անձանց կողմից ձեռք է բերվել մեծ պահանջարկ ունեցող 1026 համարանիշ. որոնցից 875-ը՝ ֆիզիկական, 151-ը՝ իրավաբանական անձանց կողմից: ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության տեղեկացմամբ, աճուրդներից գոյացած ընդհանուր գումարը 2009-ին կազմել է 531 մլն 672.000 դրամ: Ամենից շատ համարանիշեր (93 հատ) վաճառվել է մայիսի սկզբին տեղի ունեցած աճուրդի ընթացքում, իսկ ամենից քիչ՝ հունվարին (39 հատ): Իրավաբանական անձինք մեծամասամբ ձեռք են բերել մեկնարկային բարձր՝ 600.000-1.200.000 դրամ, գին ունեցող համարանիշեր: Առաջինից (03.11. 2007թ.) մինչեւ վերջին (21.12.09 թ.) աճուրդը ներառյալ՝ համարանիշերի իրացումից գոյացել է 823. 734. 000 դրամ (2007թ.՝ 41 496 000, 2008 թ.՝ 250 566 000):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել