Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՓՈԹՈՐԻԿՆ ՈՒ ՄԶԿԻԹՆԵՐԸ

Հունվար 19,2010 00:00

ԼՂՀ կառավարությանն առընթեր տուրիզմի վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը միջազգային կազմակերպություններին կոչ է արել ուշադրություն դարձնել Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող մահմեդական մշակույթի հուշարձանների պահպանության խնդրին:
«Մեդիամաքսի» հետ հարցազրույցում պարոն Շահվերդյանն ափսոսանք է հայտնել, որ այդ խնդրի նկատմամբ միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրելու՝ ԼՂՀ իշխանությունների բոլոր փորձերը հաջողությամբ չեն պսակվել: Նա տեղեկացրել է, որ հունվարի 2-3-ը ԼՂՀ-ում ուժեղ քամու հետեւանքով տուժել են ճարտարապետական կառույցներ, մասնավորապես՝ Շուշի քաղաքում: «Ամբողջությամբ վնասվել են պարսկական մզկիթի երկու մինարեթների գմբեթները, եւ առանց հովանավորի օժանդակության հուշարձանի ավերված մասերը դժվար կլինի վերականգնել»,- նշել է վարչության պետը: Ս. Շահվերդյանն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղին անհրաժեշտ է համապատասխան միջազգային կազմակերպությունների օգնությունը պատմական, այդ թվում՝ նաեւ իսլամական մշակույթի հուշարձանների պաշտպանությունն ու ամբողջականությունն ապահովելու համար, քանզի ԼՂՀ-ի սեփական միջոցները բավարար չեն: Նա կարծիք է հայտնել, որ «մահմեդական հուշարձանների ճակատագիրը պետք է հուզի ոչ միայն ԼՂՀ-ին, որի տարածքում դրանք գտնվում են, այլեւ այն երկրներին, որոնք իսլամական մշակույթի կրողներ են»: Սերգեյ Շահվերդյանն ընդգծել է, որ ԼՂՀ իշխանությունները բաց են այդ ոլորտում համագործակցության համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել