Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Փոխարժեքի բարձրացում չի սպասվում

Հունվար 19,2010 00:00

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի համոզմամբ, տնտեսության 1,2% աճի կանխատեսումները առավել քան իրատեսական են. «Այն վարչարարական փոփոխությունները, որ մենք իրականացրինք նախորդ տարվա վերջերին, մեզ թույլ են տալիս ապահովել բավական լուրջ առաջանցիկ հարկային հավաքագրումներ, այնպես որ, մեր ծախսային մասի իրականացումը որեւէ էական խնդիր չի կարող առաջացնել»: Պարոն Մինասյանը, անդրադառնալով Կենտրոնական բանկի՝ փոխարժեքի ոլորտում հավասարակշռությունը պահպանելու համար ներդրած գումարներին, ասաց, որ ինքը փոխարժեքի բարձրացման չի սպասում. «ԿԲ-ի կողմից իրականացվող քաղաքականությունը նպատակ ունի վերացնել փոխարժեքի բնագավառում առաջացող «պիկերը» եւ ապահովել հասարակության եւ տնտեսվարող սուբյեկտների անբնական զարգացումների անբարենպաստ հետեւանքներից»:
Պարոն Մինասյանն առանձնապես մեծ սպասելիքներ չունի այս շաբաթվա վերջին նախատեսվող Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հնարավոր եռակողմ հանդիպումից. «Այն քաղաքականությունը, որ տարիներ ի վեր իրականացնում է Ադրբեջանի ղեկավարությունը, որտեղ քաղաքական ծայրահեղականությունը դարձել է միջազգային մակարդակով քաղաքական գերակայություն, նրան դարձրել է տարածաշրջանի անկայունության օջախ: Այս ամենը թույլ չի տալիս մտածել, որ մոտ ապագայում Ադրբեջանը պատրաստ լինի ընկալել փոխզիջումային որեւէ առաջարկ»: Պարոն Մինասյանի համոզմամբ, հայ-թուրքական արձանագրությունները Թուրքիայի համար ամենեւին էլ նպաստավոր չեն. «Եթե նպաստավոր լինեին, նրանք առանց վարանելու վաղուց վավերացրած կլինեին: Բնականաբար, նրանք այդ արձանագրությունների վավերացմամբ ցանկանում են իրականացնել իրենց նպատակները, այսինքն՝ կորզեն հայկական կողմից զիջումներ, որոնք սին ցանկություններ են եւ չեն կարող տեղի ունենալ»: ԱԺ պատգամավորը նաեւ կարծիք հայտնեց, որ առաջիկայում քիչ է հավանական, որ թուրքական կողմը վավերացնի արձանագրությունները. «Պարոն Էրդողանի եւ Դավութօղլու կողմից նախապայմանների լեզվով խոսելը՝ ամեն անգամ նվազեցնում է հավանականությունները, թե թուրքական կողմը կվավերացնի այն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել