Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԹՈՒՐՔԵՐԸ ՊՆԴՈՒՄ ԵՆ ՓԱԿԵԼ ՄԵԾԱՄՈՐԻ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԸ

Հունվար 19,2010 00:00

Եթե Մեծամորի ատոմակայանի հետ կապված հարցը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ րոպե առաջ չլուծվի, հնարավոր վթարի դեպքում դա ավելի աղետալի հետեւանքներ կարող է ունենալ, քան Չեռնոբիլի դեպքում էր։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել Ստամբուլի տեխնիկական համալսարանի դոցենտ Թայֆուն Քընդափը՝ ավելացնելով, որ ատոմակայանը կառուցված է հին տեխնոլոգիաներով եւ գտնվում է սեյսմիկ գոտում։ tert. am-ի փոխանցմամբ, Քընդափի խոսքով՝ Մեծամորի ատոմակայանի հնարավոր վթարի դեպքում կտուժեն ոչ միայն Հայաստանն ու Թուրքիան, այլեւ՝ Եվրոպան. «Եվրոպան գիտակցում է այդ վտանգը, եւ Եվրամիությունն այդ նպատակով Հայաստանին Մեծամորի ատոմակայանը փակելու եւ էներգետիկ նոր աղբյուրների հետազոտման համար 100 միլիոն եվրո էր առաջարկել։ Սակայն բանակցությունները որեւէ արդյունք չտվեցին, քանի որ ատոմակայանն ապահովում է Հայաստանի էներգետիկ կարիքների 40%-ը, եւ Հայաստանը պահանջում էր 800 միլիոն եվրո։ Հայաստանը պետք է փակի Մեծամորի ատոմակայանը եւ գտնի մեկ այլ ճանապարհ էներգետիկ կարիքների բավարարման համար։ Այդ հարցում Թուրքիան նույնպես կարող է աշխատանք կատարել, քանի որ մենք շատ մոտ ենք ատոմակայանին»,- նշել է Թայֆուն Քընդափը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել