Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

1 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԱՆՈՑ ՆՎԵՐՆԵՐ՝ ՊԵԿ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ

Հունվար 19,2010 00:00

Անցած տարվա դեկտեմբերի կեսին Պետական եկամուտների կոմիտեն իր լավագույն 20 աշխատակիցներին խրախուսել է մոտ 1 միլիոն դրամ արժողության թեւի ժամացույցներով: Այս մասին տեղեկանում ենք երեկ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի կողմից «Առավոտին» ուղարկած հաղորդագրությունից: Ըստ ՊԵԿ աշխատակազմի ղեկավար Ա. Սեդրակյանի կազմած 2009թ. դեկտեմբերի 18-ի՝ մեկ անձից գնման ընթացակարգի արձանագրության, ՊԵԿ-ը «Տերմինալ պահեստ» ՍՊԸ-ից ձեռք է բերել 20 հատ «Breitling» տեսակի ժամացույց: Գնումը հիմնավորվել է այսպես. «ՊԵԿ-ը 2009 թվականի աշխատանքային գործունեության, այդ թվում՝ բյուջեի հավաքագրելիության եւ հարկային ու մաքսային վարչարարության կատարելագործման բարեփոխումների ծրագիրը հաջողությամբ իրականացնելու համար աշխատակիցներին խրախուսելու նպատակով նախատեսվում է տալ ամանորի նվերներ»: Ամանորի նվերների ձեռքբերման նպատակով հատկացվել է 21261000 դրամ: Միաժամանակ, առկա է պատասխանատու ստորաբաժանման գրավոր հայտարարությունը այն մասին, որ «18.12.09թ. կնքված ԱՊՁԲ-47 գնման պայմանագրի թիվ-1 հավելվածով նախատեսված տվյալ բնույթով տեղական արտադրության հուշանվեր ժամացույցի ձեռքբերումը հնարավոր չէ»: Եղած փաստաթղթերով առայժմ պարզ չէ, թե հատկապես ով է խրախուսվել այդ ժամացույցներով, պարզ է միայն, որ 5-ը կանայք են, 15-ը՝ տղամարդիկ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել