Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մ. ԳՈՐԳԻՍՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Հունվար 19,2010 00:00

\"\"20 տարի առաջ Երասխ գյուղի մոտակայքում թշնամու գնդակից սպանվել է ՀՀ ազգային հերոս Մովսես Գորգիսյանը: Նա ծնվել է 1961 թ. դեկտեմբերի 3-ին, ավարտել է մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսորական բաժինը: Ղարաբաղյան շարժման տարիներին եղել է Գորիսի դրամատիկ թատրոնի ռեժիսորը: Դեռ 1979 թվականից նա ընդհատակյա ԱՄԿ (Ազգային միացյալ կուսակցություն) երդվյալ անդամ էր: 1987 թվականից եղել է ԱԻՄ-ի հիմնադիր անդամ, այդ տարի խմբագրել է «Հրապարակայնություն» եւ «Հայրենիք» ամսագրերը, քաղբանտարկյալների պաշտպանության կոմիտեի անդամ էր: Մովսես Գորգիսյանը «Անկախության բանակ» ջոկատի եւ ՀԱԲ-ի հիմնադիրն էր:
Նրա հիշարժան մտքերից է՝ «Սուգը հավերժ է, երբ պայքար չկա»: «Անկախությունը կրում ենք մեր հոգում, պարզապես պետք է տեր լինենք եւ իրականություն դարձնենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել