Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍՊԱՍՎՈՒՄ Է ԵՌԱԿՈՂՄ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Հունվար 19,2010 00:00

\"\"

«Առավոտի» ունեցած տեղեկություններով, հունվարի 25-ին Սոչիում նախատեսվում է Մեդվեդեւ-Սարգսյան-Ալիեւ եռակողմ հանդիպումը: Ըստ ռուսաստանյան դիվանագիտական աղբյուրների, երեկ կայացած Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահների հանդիպման ժամանակ դրա մասին ձեռք է բերվել սկզբունքային համաձայնություն: Նույն աղբյուրը կանխատեսում է, որ Սոչիում կայանալիք հանդիպման արդյունքում որեւէ հռչակագիր գուցեեւ չստորագրվի, սակայն էապես նվազելու է Ադրբեջանի ագրեսիվ ռիտորիկան իր հարեւան երկրի նկատմամբ: Մեր թերթին նաեւ հայտնի է դարձել, որ մինչեւ մարտի 1-ը Ռուսաստանը քայլեր է ձեռնարկելու Վրաստանի հետ սահմանակից  Վերին Լարսի անցակետը բացելու ուղղությամբ, ինչը Հայաստանի տնտեսության համար կենսական նշանակություն ունի:
Կարդացեք նաեւ՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել