Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՁԵՐ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

Հունվար 16,2010 00:00

\"\"Այժմ գրեթե բոլորն էլ բիզնեսի կարիերայի մասին են երազում: Դուք նույնպե՞ս: Իսկ ձեր գործարար ջիղը ի՞նչ վիճակում է:

1. Ինչպե՞ս եք կարծում, ո՞րն է ձեր հաջողության գրավականը.

ա. ովքեր արդեն հարստացել են, նրանցից առավել հիմար չեմ,

բ. ես ընդունակ եմ մեծ ծանրաբեռնվածություններ հաղթահարել եւ դժվարությունների առջեւ չեմ նահանջում,

գ. ինչ էլ որ սկսեմ, ինձ գրեթե միշտ հաջողությունն է ուղեկցում:

2. Ձեր գործարար կարիերան նախաձեռնելով, որպես արժանի օրինակ ո՞ւմ եք համարում.

ա. ոմն ներդրողի, որ հաջողությամբ իր միջոցներն է ներդրել,

բ. բարեկամներից կամ ծանոթներից մեկին, որ հաջողությամբ գործ է տանում,

գ. Ռոքֆելլերի կամ Սորոսի նման միլիարդատիրոջը:

3. Մրցակցությունը ձեզ համար.

ա. փորձություն է,

բ. արտահայտվելու հնարավորություն է,

գ. ուրիշներին ամեն գնով անցնելու ձգտում է:

4. Լուրջ արգելքի հանդիպելիս ինչպե՞ս եք ձեզ պահում.

ա. նախընտրում եմ սպասել, անսպասելի կերպով օգնություն կարող է գալ,

բ. կենտրոնացնում եմ ողջ ուշադրությունս, որ խնդիրը կարողանամ լուծել,

գ. արգելքն իմ մեջ միայն ազարտ է առաջացնում:

5. Բիզնեսում հաջողությունը ձեր կարծիքով ինչի՞ց է կախված.

ա. ուշադրությունից եւ սթափ հաշվարկից,

բ. նպատակասլացությունից եւ ստեղծագործական նախաձեռնությունից,

գ. բախտը բերելուց:

6. Ինչպե՞ս եք ձեզ պահում, երբ պարտվում եք կամ էլ վնաս կրում.

ա. տխրում եմ, ընկերներին եմ բողոքում, ցրվելու հնարավորություն եմ փնտրում,

բ. նույնիսկ այդ իրավիճակում փորձում եմ առավելություն գտնել,

գ. դրան որեւէ ուշադրություն չեմ դարձնում, քանի որ դա ցավալի սխալ է:

7. Հավատո՞ւմ եք, որ բիզնեսի աշխարհում կարող եք լուրջ դիրք գրավել.

ա. դա քիչ հավանական է,

բ. բացառված չէ,

գ. ամենայն հավանականությամբ:

8. Գործարար կոնկրետ ծրագրեր ունե՞ք.

ա. այդ մասին դեռեւս չեմ մտածել,

բ. այո, որոշ հետաքրքիր գաղափարներ ունեմ,

գ. շատ ունեմ:

9. Ձեր կարծիքով, հանուն ինչի՞ կարելի է բիզնեսով զբաղվել.

ա. որպեսզի բարեկեցության մակարդակը բարձրանա,

բ. որպեսզի անկախություն ձեռք բերես,

գ. որպեսզի առաջատար դիրքերում հայտնվես:

Հաշվեք արդյունքները: Ամեն «ա»-ին տված պատասխանի համար՝ 1, «բ»-ի համար՝ 2, «գ»-ի համար՝ 3 միավոր նշանակեք:

15 միավորից քիչ: Գործարար ինքնադրսեւորման համար դուք ընդունակություններից զուրկ չեք: Սակայն հնարավորություն չունենալով ձեր ընդունակությունները պրակտիկայում կիրառել, դուք որոշ չափով ձեզ թերագնահատում եք: Դուք գիտակից եք եւ զգույշ, շատ քիչ պահանջներ ունեք: Դա ձեզ անիմաստ ռիսկերից է պաշտպանում, բայց մյուս կողմից էլ օրիգինալ մտքերի իրականացմանը կարող է խանգարել: Դուք պետք է առավել ակտիվ գործեք ու նախաձեռնություն ցուցաբերեք:

15-20 միավոր: Որպես կանոն, նման արդյունք հավաքած մարդիկ գործարար հատկությունների օպտիմալ քանակությամբ են աչքի ընկնում: Եվ դուք իսկապես կարող եք ձեր աշխատանքից մեծ ակնկալիքներ սպասել, քանի որ պատրաստ եք մաքսիմում ջանքեր ներդնել: Բայց թույլ չտաք, որ հաջողությունը գլխապտույտ առաջացնի:

20 միավորից բարձր: Դուք չափից դուրս ինքնավստահ եք: Առայժմ հանգամանքները ձեզ համար բարենպաստ են եւ կարողանում եք այդ ամենը ձեր օգտին շուռ տալ: Բայց ոչ ոք անհաջողություններից ապահովագրված չէ: Մինչ կորոշեք գործարարությամբ զբաղվել, նախ սովորեք օբյեկտիվորեն ձեզ գնահատել: Եվ միայն այդ դեպքում հաջողության հասնելու շանս կունենաք:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել