Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հիվանդն իր հիվանդության ախտորոշումը կարդացել է լրագրում

Հունվար 16,2010 00:00

ԱՄՆ-ի բնակչուհին ինքն իր մեջ հաստատել է վիրուսային մահացու հիվանդության առկայությունը, որով նա հիվանդացել էր Ուգանդայից վերադառնալուց հետո: Հիվանդության հավանական պատճառը, որը բժիշկները չէին կարողացել գտնել, կինը իմացավ լրագրի միջոցով, որտեղ հայտնում էին Նիդեռլանդներում գրանցված Մարբուրգ դողէրոցքի դեպքի մասին: 44-ամյա Միշել Բերնսը իրեն վատառողջ զգաց Ուգանդայից վերադառնալուց մի քանի օր անց, որտեղ մեկնել էր իբրեւ զբոսաշրջիկ: Սկզբում կարծում էին, որ դա սովորական փորհարինք է, ինչը լինում է գրեթե բոլոր զբոսաշրջիկների մոտ, սակայն հիվանդի վիճակը գնալով ավելի էր վատանում, եւ նա հոսպիտալացվեց: Բժիշկները հայտնաբերեցին, որ հիվանդի արյան մակարդելիությունը շատ ցածր է, եւ որ առկա են ներքին օրգանների բազմաթիվ արյունազեղումներ, ինչպես նաեւ երիկամների եւ ենթաստամոքսային գեղձի աշխատանքի խախտումներ: Արեւադարձային երկրներին հատուկ վարակների հարուցիչներ հայտնաբերելու համար արվել էին բոլոր հնարավոր ստուգումները, սակայն բոլորի արդյունքներն էլ բացասական էին: Արդյունքում հիվանդությունն ախտորոշեցին իբրեւ «վիրուսային չախտորոշված վարակ»:

Չնայած հիվանդությունը չէր ախտորոշվել, բժիշկները կարողացել էին փրկել հիվանդին: Կինը հիվանդանոցում անցկացրել էր 10 օր, որից հետո բուժումը շարունակել էր տանը: Ապաքինվելուց 7 ամիս անց Միշել Բերնսը լրագրում կարդաց, որ Հոլանդիայում գրանցվել է Մարբուրգ դողէրոցքի վարակման դեպք: Այդ դողէրոցքից մահացած հիվանդը հոսպիտալացումից ոչ շատ առաջ վերադարձել էր Ուգանդայից, որտեղ այցելել էր Մարամագամբոյում գտնվող քարանձավներ: Հոլանդիայի վարակաբանների կարծիքով, կինը կարող էր վարակվել այնտեղի չղջիկներից: Բերնսը նույնպես եղել էր այդ քարանձավներում եւ շփվել էր տեղի չղջիկների հետ: Եվ նա պնդեց, որ իրեն կրկնակի հետազոտություն անցկացնեն՝ Մարբուրգ դողէրոցքի հարուցիչը հայտնաբերելու համար: Ստուգման արդյունքը դրական էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել